AM
23 Փետրվար 2012 - 09:23 AMT

ԱՄՆ-ում հազվագյուտ կոմիքսների հավաքածուն վաճառվել է 3,5 մլն դոլարով

Չորեքշաբթի օրը Նյու Յորքում 3,5 մլն դոլարով վաճառվել է հազվագյուտ կոմիքսների հավաքածու, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Աճուրդի կազմակերպիչը՝ Heritage Auctions ընկերությունը, նշում է, որ դա ամենախոշոր գումարներից է, որը վճարվել է կոմիքսների հավաքածուի համար:

Բիլլի Ռայթի հավաքածուի մեջ մտել են 345 կոմիքսներ, դրանց շարքում՝ Detective Comics-ի հազվագյուտ 27-րդ թողարկումը, որի մեջ առաջին անգամ հայտնվել է Բեթմենը: