AM
24 Փետրվար 2012 - 10:47 AMT

Սերգեյ Մանասարյանն ազատվել է Օմանի սուլթանությունում ՀՀ դեսպանի պաշտոնից

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, համատեղության կարգով, նշանակվել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը`Էլ Քուվեյթ):