AM
25 Փետրվար 2012 - 08:39 AMT

Իռլանդիան Եվրատեսիլ-2012-ին կրկին կներկայացնի Jedward դուետը

Իռլանդիան Բաքվում կայանալիք Եվրատեսիլ-2012-ին կրկին կներկայացնի Jedward դուետը, որի մասնակիցներն են զույգ եղբայրներ Ջոն և Էդվարդ Գրայմզները, հայտնում է Trend Life, հղում անելով մրցույթի պաշտոնական կայքին:

Jedward փետրվարի 24-ին մասնակցել է Եվրատեսիլի երգի ընտրության The Late Late Show Eurosong 2012 մրցույթին և հաղթել են՝ վաստակելով 114 միավոր: Նրանք կներկայացնեն Waterline երգը: Նրանք արդեն երկրորդր անգամ են իրավունք ստանում մասնակցելու այս մրցույթին ու ներկայացնելու իրենց երկիրը միջազգային ասպարեզում: