AM
26 February 2012 - 11:55 AMT

Կալիֆոռնիայի հայերը ակցիա կանցկացնեն Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

«Երիտասարդ հայեր» հասարակական կազմակերպությունը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի (ANCA-WR) Երիտասարդական միության հետ համատեղ ակցիա կանցկացնի Կալիֆոռնիայում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց:

Ակցիան նվիրված է Սումգայիթում տեղ գտած ջարդերի զոհերի հիշատակին: Ինչպես տարածված ուղերձում նշել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, «մենք չենք մոռանա Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի դեպքերը, ինչպես և Գուրգեն Մարգարյանի սպանությունը»: