AM
27 Փետրվար 2012 - 05:26 AMT

Հայաստանի տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սելիմի լեռնանցքը բաց է:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են "ՃՇՇ"-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: