Ժան Դյուժերդանը, ով «Արտիստը» ֆիլմի գլխավոր դերակատարն էր, «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է մրցանակի`տղամարդու լավագույն դեր անվանակարգում:
Անվանակարգում, Դյուժերդանից բացի, ներկայացված էին նաև Ջորջ Քլունին, Բրեդ Պիտը, Հարի Օլդմանը և Դեմիան Բիշիրը:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել Մերիլ Սթրիփը, ով գլխավոր դեր է խաղացել «Երկաթե տիկինը» ֆիլմում: Սա դերասանուհու արդեն 3-րդ Օսկարն է: Մինչ այս նա մրցանակին արժանացել է նաև 1980 և 1983թթ: Սթրիպը Օսկարի անվանակարգերում ներկայացվել է 17 անգամ: Այս անվանակարգում, Սթրիպից բացի, ներկայացված են եղել նաև Գլենն Քլոուզը, Վիոլա Դևիսը, Ռունի Մարան և Միշել Ուիլյամսը: Ավելի վաղ, երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում մրցանակի է արժանացել Քրիսթոֆեր Փլամերը, ով դերակատարել է «Սկսնակները» ֆիլմում: Այս անվանակարգում մրցանակի համար պայքարում էին նաև Նիկ Նոլտին, Քեննեթ Բրանան, Մաքս ֆոն Սյուդովը: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակը բաժին է ընկել Օկտավիա Սպենսերին, ով նկարահանվել է «Աղախինը» ֆիլմում: Անվանակարգում ներկայացված են եղել նաև Ջեսիկա Չեսթեյնը, Մելիսա Մաքքարթին, Բերենիս Բեժոն և Ջանեթ Մաքթիրը:






