Իրանական «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» դրաման Ամերիկյան կինոակադեմիայի 84-րդ մրցանակաբաշխությանն արժանացել է «Օսկարի»` «օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Բացի իրանականից, այս անվանակարգում Օսկարի էին հավակնում նաև «Ցլագլուխ», «Պարոն Լազար», «Թաքստոց» ֆիլմերը:
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխությունը: Արարողությանը ներկայացված է եղել 28 անվանակարգ: Ինչպես սպասվում էր, մրցանակաբաշխության ընթացքում անընդհատ ուշադրության կենտրոնում էր «Արտիստը» ֆիլմը: Այն արժանացել է մրցանակի տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում:
Տարվա «լավագույն դերասան» և «լավագույն դերասանուհի» անվանակրագերում մրցանակների են արժանացել Ժան Դյուժերդանն ու Մերիլ Սթրիպը:






