Փետրվարի 28-ին Հայաստանում Իտալիայի դեսպանությունում տեղի է ունենալու «Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» հայերենով և իտալերենով հրատարակված կատալոգի շնորհանդեսը: Կատալոգի տպագրությունն իրականացրել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը: Գիրքն առաջին անգամ ցուցադրվել է 2011 թ. դեկտեմբերի 14-ին Վենետիկում կայացած «Հայաստան, քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում:
Կատալոգում ներկայացված են Նեապոլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում գտնվող 17-րդ դարի իտալացի հայտնի նկարիչ Լուկա Ջորդանոյի ստեղծած որմնանկարները, որոնց լուսանկարչական ցուցահանդեսը «Իտալերենի համաշխարհային 10-րդ շաբաթվա» շրջանակում կայացել է 2010 թ. հոկտեմբերի 18-ին` ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունում:






