AM
27 Փետրվար 2012 - 10:21 AMT

Լարրի Գագոսյանի Լոնդոնի և Նյու Յորքի ցուցասրահներում կներկայցվեն Պիկասոյի աշխատանքները

Ապրիլի 30-ին Լոնդոնում և Նյու Յորքում Լարրի Գագոսյանի ցուցասրահներում կներկայցվեն Պաբլո Պիկասոյի աշխատանքները, որոնք նվիրված են նկարչի և Ֆրանսուազա Ժիլոյի կյանքին: Վերջինիս հետ նա ծանոթացել է 1943թ: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հղելով Bloomberg-ին, Լարրի Գագոսյանը 2 տարվա ընթացքում արդեն 4-րդ անգամ է անդրադառնում Պիկասոյի ստաղծագործությանը:

Մինչ այս, Գագոսյանն անդրադարձել է նկարչի և Մարիա-Թերեզա Վալտերի հարաբերություններին նվիրված աշխատանքներին: Ընդհանուր առմամբ, Պիկասսոյի աշխատանքների նախկին երեք ցուցահանդեսներին այցելել են 260 հազար հաճախորդներ: Ներկայացված են եղել նկարչի ավելի քան 300 աշխատանքներ, որոնց երեք քառորդը` նրա հետնորդների կողմից:

Նոր ցուցահանդեսում ներկայացվելու են 1943-1953թթ աշխատանքները, որոնք նվիրված են նկարչուհի Ժիլոյի հետ հարաբերություններին: 1948թ նրանք ժամանել են Ֆրանսիայի հարավ, ուստի կտավներում առկա է ծովային թեման:

ՆերկայումսԳագոսյանի բոլոր 11 ցուցասրահներում ներկայացված են Դեմիեն Հերսթի մոտ 300 աշխատանքներ: