AM
27 February 2012 - 13:20 AMT

Վրաստանում կհարգեն Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակը

Վրաստանում Հայաստանի դեսպանատունն ու ՀԱԵ վիրահայոց թեմը համատեղ միջոցառումներ են կազմակերպել, նվիրված 1988թ. փետրվարի 27-29 Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին: Այդ մասին հայտնել է «Գրուզիա օնլայնը»:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում պատարագ կմատուցվի զոհվածների հիշատակին, իսկ «Հայարտուն» մշակույթի կենտրոնում տեղի կունեն հուշ-երեկո «Առերեսում պատմության հետ. Սումգայիթ» խորագրով:

Երեկոյի ընթացքում տեղի կունենա գրքի շնորհանդես, կցուցադրվի փաստագրական ֆիլմ:

1998 թվականին Ադրբեջանի Սուգայիթ քաղաքում իրագործվեց անօրինակ սպանդ հայ բնակչության նկատամաբ:

Անպատժելիության համոզմունք ունեցող ադրբեջանցիները սումգայիթյան դեպքերից երկու տարի հետո` 1990 թվականի հունվարի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպեցին և իրականացրեցին հայերի մասայական սպանությունը: Չպատժված ադրբեջանական հանցագործ իշխանությունները 1992 թվականի ապրիլի 10-ին հարձակվեցին Արցախի վրա և գրավեցին նրա գյուղերից մեկը` Մարագան: