Փետրվարի 28-ին Համազգային թատրոնի դահլիճում տեղի է ունենալու «Սասնա ծռեր» ազգագրական համույթի (գեղարվեստական ղեկավար Հովհաննես Մկրտչյան) մեկամյակին նվիրված «Ոգու կանչ» համերգը:
Համերգում ելույթ են ունենալու «Սասնա ծռեր» երգի պարի ազգագրական համույթը և ազգային մշակույթի այլ ներկայացուցիչներ:
«Սասնա ծռեր» ազգագրական համույթը հիմնադրվել է 2011թ փետրվարի 11-ին: «Սասնա ծռեր» Երգի-պարի ազգագրական համույթը ներկայացնում է մեծապես Տարոն աշխարհի երգն ու պարը, ուսումնասիրում, սովորում ու տարածում ազգագրական մշակույթը: Համույթի հիմնական-առաջնային նպատակն է առավել ճիշտ ներկայացնել ազգագրական մշակույթը, ծեսերը, երգն ու պարը:
Խմբի հիմնադիր անդամները սերված լինելով Անդրանիկ Մանուկյանի ղեկավարած «Սասուն» ազգագրական համույթից՝ նախնական շրջանում ներկայացնում, պահպանում ու տարածում էին «Սասուն» համույթում ստացած գիտելիքները: Իր գործուներության մի քանի ամիսների ընթացքում «Սասնա ծռեր»-ը ելույթ է ունեցել բազմաթիվ միջոցառումներում:






