AM
28 Փետրվար 2012 - 05:36 AMT

«Հայացք». Երեք կուսակցությունների ղեկավարներ կընդգրկվեն ՀՀԿ համամասնական ցուցակում

«Հայացքի»՝ Հանրապետական կուսակցության աղբյուրները հաստատում են, որ ՀՀԿ վերնախավում որոշում է կայացվել այլ կուսակցությունների ղեկավարներից առայժմ երեքին ընդգրկել իրենց համամասնական ցուցակում` «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանին, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանին և Քրիստոնեադեմոկրատական կուսակցության լիդեր Խոսրով Հարությունյանին: Թերթը գրում է, որ առաջին երկուսին վերապահված է ընտրարշավի ժամանակ ՀԱԿ-ին անխնա քարկոծելու դժվարին «աշխատանքը», իսկ Խոսրով Մելիքիչը, ով այդ գործում «չկա», պետք է արդարացնի կուսակցության վերջին տարիների գործունեությունը: Այլ կուսակցությունների հարցն առայժմ չի քննարկվել: