ՀՀԿ-ում շարունակում են կրքեր բորբոքվել տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և Աժ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ շտաբում դերակատարում ունենալու կապակցությամբ: Որոշ կարկառուն հանրապետականներ նրանց բնորոշում են գտել` տրոյական ձի: Կասկածներ կան, թե նրանք իրականում աշխատելու են ԲՀԿ-ի օգտին, այլ ոչ թե ՀՀԿ-ի: Եվ այդ մասին պարզ կդառնա միայն ընտրություններից հետո, երբ «Տրոյան» արդեն գրավված, այսինքն` ընտրություններն արդեն ավարտված կլինեն:






