AM
28 Փետրվար 2012 - 09:16 AMT

Մի շարք ակցիաներ են սպասվում գրքի գնի բարձրացման դեմ

Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ` գրքի գնին այսուհետ ավելանալու է նաեւ ավելացված արժեքի հարկը, որի դեմ տեղի կունենան բազմաթիվ բողոքի ակցիաներ: Ինչպես մամլո ասուլիսում ասաց գրող Արամ Պաչյանը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն բացվել է խումբ՝ գրքի գնի թանկացման դեմ:

Վաղը բաց նամակով նախաձեռնողները կդիմեն ՀՀ վարչապետին, որպեսզի գրքից առհասարակ հանվի ԱԱՀ-ն: Սպասվում են բազմաթիվ ակցիաներ, բաց դասախոսություններ:

Արամ Պաչյանը հայտարարել է, որ նրանք մինչև վերջ պայքարելու են, որ այդ հարկը հանվի: