AM
28 Փետրվար 2012 - 09:24 AMT

Դավիթ Հարությունյանը արդարացնում է բանակի կիրառումը արտակարգ իրավիճակում

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը քննադատության է ենթարկել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, որը պատճառաբանել էր բանակի կիրառումը արտակարգ իրավիճակներում ռեսուրսների պակասով:

Իր հերթին Դավթի Հարությունյանը հայտարարել է, որ օրենքն ու բանակի կիրառումը չեն հակասում իրար: Ըստ նրա, նա նկատի ուներ, որ կան առավել արդյունավետ ուղիներ, արտակարգ իրավիճակում կիրառելու համար, օրինակ, հատուկ ուժերի ստեղծումը: Սակայն, Հայաստանը ռեսուրսների պակասի պատճառով չի կարող դա իրեն թույլ տալ:

ՀՀ ԱԺ փետրվարի 9-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Ըստ օրինագծի, Հայաստանում ԱԻ կարող է հայտարարվել է այն դեպքում, երբ անմիջական սպառնալիք կա սահմանադրական կարգի վերաբերյալ, զինված ապստամբության, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական գործողությունների, ազգային, ռասսայական, կրոնական կոնֆլիկտների դեպքում, որոնք վտանգ են սպառնում մարդկանց առողջությանն ու կյանքին: Ըստ օրինագծի ԶՈւ կարելի է գործի դնել այն պայմաններում, երբ Եստիկանության ուժերն ու Ազգային անվտանգության ուժերը չեն կարող լուծել իրենց առջև դրված խնդիրները:

Արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի մասին օրինագծի ընդունման փորձեր երկու անգամ արվել են 2007-ին, սակայն անհամաձայնությունների պատճառով հետաձգվել է: