AM
29 Փետրվար 2012 - 12:49 AMT

Լեհաստանում հայտնաբերվել են XV դարի որմնանկարներ

Լեհական Պոսադա Ռիբոտիցկա գյուղի ուղղափառ եկեղեցում հայտնաբերված որմնանկարները գիտնականները վերագրել են XV դարին: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նման հայտարարություն է կատարվել փետրվարի 28-ին այդ հայտնագործությանը նվիրված մամլո ասուլիսում:

«Միայն վերջերս կատարված հետազոտությունները թույլ են տվել որմնանկարները վերագրել ուշ Միջնադարին»,- ասել է արվեստի պատմաբան Յարոսլավ Գեմզան: