AM
1 March 2012 - 05:27 AMT

Մարտի 2-ին Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ ելույթ կունենա կորեացի ջութակահար Ջիկմու Լին

Մարտի 2 – ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան)` արտասահմանցի երաժիշտների մասնակցությամբ հերթական համերգը: Համերգին ելույթ ունենալու Հարավային Կորեան ներկայացնող ջութակահար Ջիկմու Լին` իտալացի դիրիժոր Ալֆրեդո Սորիչետիի ղեկավարությամբ: Համերգային ծրագրում ընդգրկված են Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի նախերգանքը, Ալբան Բերգի Ջութակի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 4 «Իտալական» սիմֆոնիան: