AM
1 March 2012 - 05:35 AMT

Տները, որտեղ իրենց մանկությունն են անցկացրել Լենոնն ու Մաքքարթնին, պետության կողմից պահպանվող օբյեկտներ են

Տները, որտեղ իրենց մանկությունն են անցկացրել The Beatles խմբի անդամներ Լենոնն ու Մաքքարթնին, ներառվելու են պետության կողմից պահպանվող օբյեկտների շարքում: Այս մասին հայտնում է Ասսոշիեյթեդ Պրեսը` հղելով զբոսաշրջության և մշակութային ժառանգության հարցերով նախարար Ջոն Փենռոուզին:

Նախարարի խոսքով, Լեննոնի լիվերպուլյան տունը, որտեղ գրվել է խմբի առաջին հիթը` Please Please Me-ն, և ոչ հեռու տեղակայված Մաքքարթնիի տունը չեն կարողանա վերանորոգել առանց տեղի իշխանությունների թույլատվության: Նաև հաղորդվում է, որ պատմական հուշարձանների, տեսարժան վայրերի պահպանության կազմակերպությունը ավելի վաղ իրականացրել է երկու շինությունների ռեստավրացիոն աշխատանքներ, որպեսզի դրանք ունենան նույն տեսքը, ինչ երաժիշտների մանկության տարիներին: