ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ քվեարկության հետաձգումը կապված է նրա հետ, որ կային որոշակի տարաձայնություններ կոալիցիոն գործընկերների հետ, որոնք ներկայումս կարգավորված են:
Սահակյանը հերքել է լրագրողների ենթադրությունները, որ ընդհատումը կապված էր մտավախության հետ, որ եթե ընդդիմությունը չմասնակցի քվեարկմանը, քվորում չի ապահովվի և օրենքը չի ընդունվի:
ՀՀ ԱԺ փետրվարի 9-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:
Սակայն վարչապետի առաջարկով օրինագծի քննարկումը հետաձգվել էր` այն վերամշակելու պատրվակով: Վերանայվելուց հետո օրինագիծը հրատապ կարգով դրվել էր ԱԺ դիտարկամնը: Ընդդիմությունը տվյալ օրինագիծը համարում է հակասահմանադրական, քանի որ նախագահին ընձեռում է միանձնյա լիազորություններով, ինչպես նաև թույլատրում է բանակի` կիրառումը սպառվալիքի դեպքում, որը հանգեցրել է ԱԻ-ի:






