«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագծի» քվեարկությունը մարտի 1-ին սրբապղծություն է, հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Նա նշել է նաև, որ ընդդիմությունը դեմ էր այդ օրինագծին՝ հավելելով, թե Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ «ոչ թե ժողովուրդն է բռնությամբ հասնում իշխանության, այլ իշխանությունն է բռնությամբ ճնշում ժողովրդին, ապօրինաբար բանտ նետելով մարդկանց ու ոչնչացնելով իր արարքների հետքերը»:
«Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի՝ օլիգարխներն ու գործարարները չպետք է ընդգրկվեն քաղաքական շրջանակներում սեփական շահերն առաջ տանելու համար, ցավոք, մենք տեսոնւմ ենք, որ ընդունված օրենքները պատշաճ կերպով չեն կատարվում»,-ասել է նա:
Արզումանյանը նշել է, որ, ցավոք, Հայաստանում ցանկացած քաղաքական իշխանության դեպքում գործում է մեծամասնական ընտրակարգը՝ նշելով, որ ընտրությունների ժամանակ իշխող վերնախավն ամեն ինչ կանի մեծամասնություն ապահովելու համար ընտրակեղծքիների միջոցով, իսկ դա արդեն հանրության խնդիրն է: Ուստի, հարկավոր է որքան հնարավոր է շատ դիտորդական համակարգեր ստեղծել, որոնք կհետևեն ընտրություններին ու կապահովեն դրանց լեգիտիմությունը:
Արզումանյանը նաև ասել է, որ «Ազատ դեմոկրատները» չեն որոշել, թե «Ժառանգության» հետ են մասնակցելու ընտրություններին, թե ոչ՝ հավելելով, որ դա հայտնի կդառնա մոտ օրերս:






