AM
1 Մարտ 2012 - 11:37 AMT

Մոսկվայում տեղի կունենա Եվրոպայի Թատրոնների միության փառատոնը

Ռուսաստանի Փոքր թատրոնում մարտի 12-ից ապրիլի 22-ն առաջին անգամ տեղի կունենա Եվրոպայի Թատրոնների միության փառատոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Եվրոպայի թատրոնների միությունն (ԵԹՄ) առաջատար եվրոպական դրամատիկ կոլեկտիվների միություն է՝ ստեղծված 1990-ին և ֆինանսավորվում է ԵՄ կողմից: Նրա կազմի մեջ մտնում են 22 թատրոններ 14 երկրներից: