AM
1 Մարտ 2012 - 14:24 AMT

Փաշինյան. Մենք պետք է ծափահարություններով հարգենք 2008թ զոհերի հիշատակը

Մի քանի րոպե առաջ Երևանի Ազատության հրապարկում սկսվել է ընդդիմադիր ՀԱԿ-ի հանրահավաքը, որին արդեն ներկա է մի քանի հազար մարդ: Հանրահավաքը բացել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով իր խոսքում ասել է, որ պետք չէ լռության րոպեով հարգել 2008թ մարտյան դեպքերի զոհերի հիշատակը, այլ հարկ է դա անել ծափերով:

2008թ փետրվարից հայկական ընդդիմությունը` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրհավաք` այդ կերպ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտելով:

Մարտի 1-2 ակցիաների ընթացքում բախումներ էին եղել հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության ուժերի միջև: Գլխավոր դատախազության տվկալներով, տուժել է մոտ 200 մարդ, ձերբակալվել 100 և զոհվել 10: