ՀՀ մշակույթի նախարարի կողմից 2012 թ. փետրվարի 28-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ հիմնելու և հուշամեդալի նմուշը հաստատելու մասին» N 102-Ա հրամանը:
Համաձայն հիշյալ հրամանի` «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը շնորհվելու է Հայաստանի Հանրապետության մշակույթի զարգացմանը մատուցած ծառայությունների, ինչպես նաև մշակույթի բնագավառներում ունեցած uտեղծագործական նվաճումների համար, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:






