AM
8 April 2003 - 17:59 AMT

ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՖԻԶՈՒԼԻՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է«Թուրան» գործակալության կողմից տարածված տեղեկատվությունը` ստացված Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, թե իբր, ապրիլի 8-ի գիշերը հայկական ուժերի ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի կողմից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի շրջակայքում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ԼՂՀ պաշտպանության նախարարությունում, այդ հաղորդագրությունը ադրբեջանական կողմի հերթական դեզինֆորմացիան է, որը հետապնդում է քարոզչական նպատակներ: