AM
2 Մարտ 2012 - 06:34 AMT

Արմավիր-Ղարաղալա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մահացել են

Մարտի 1-ին, ժամը 12.30-ի սահմաններում, 1964 թ. ծնված Արարատ Սահակյանը «Մերսեդես Ե-230» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Ղարաղալա ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է 1972 թ. ծնված Արթուր Մկրտչյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային և շրջվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով «Մերսեդեսի» ուղևորը՝ 1965 թ. ծնված Սուսաննա Խնուսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդ Արարատ Սահակյանը և մյուս ուղևոր Ռուզաննա Խնուսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց, որտեղ Արարատ Սահակյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: