Ապրիլի 17-19-ը հակամարտության տարածաշրջան կայցելի Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Թերրի Դեւիսը: Ինչպես այսօր Երեւանում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, իր առաջին տարածաշրջանային ուղեւորության ընթացքում զեկուցողը կսահմանափակվի միայն Երեւան եւ Բաքու այցերով: Լեռնային Ղարաբաղ նա մտադիր է այցելել այս տարվա հունիսին` տարածաշրջան իր կատարելիք երկրորդ այցի ընթացքում: «Զեկուցողի այցը ճանաչողական բնույթ է կրելու եւ տեղեկատվության հավաքման նպատակ է ունի»,- ասել է Հ. Հովհաննիսյանը: