AM
3 Մարտ 2012 - 11:43 AMT

The Rolling Stones-ը ֆոտոալբոմ կթողարկի խմբի 50-ամյակի կապակցությամբ

The Rolling Stones-ը կթողարկի “The Rolling Stones: 50” ֆոտոալբոմը` նվիրված խմբի 50-ամյակի, հաղորդում է Reuters-ը: Ալբոմի մեջ մտել են 700 լուսանկարներ (այդ թվում` 300 գունավոր): Գիրքը վաճառքում կհայտնվի 2012 թվականի հուլիսի 12-ին` «ռոլինգների» առաջին համերգից ուղիղ 50 տարի անց: Այդ համերգը տեղի էր ունեցել 1962թ. հուլիսի 12-ին Լոնդոնի Marquee ակումբում: