AM
5 Մարտ 2012 - 09:00 AMT

Չինաստանի շրջաններից մեկում հայտնաբերվել են Բուդդայի մոտ 3 հազար արձաններ

Չինացի հնէաբանները արևելյան Հեբեյ շրջանում պեղումների ընթացքում հայտնաբերել են Բուդդայի մոտ 3 հազար արձաններ, որոնք թվագրվում են 6-րդ դարով: Այս մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով Սինhուա գործակալությանը:

Բուդդայի 2895 արձաններ և դրանց մասեր, որոնք վերաբերում են Արևելյան Վեյ և Արևմտյան Ցի շրջանի իշխանությանը, հայտնաբերվել են Լինչժան շրջանում:

Արձանները տարբեր չափերի են՝ սկսած 20 սմ և մինչև մարդկային հասակի: Ներկայումս հնէաբանները վերականգնում են արժեքավոր գտածոները` դրանց հետագա ուսումնասիրման համար: