AM
5 March 2012 - 09:02 AMT

Կանադայի հայկական երիտասարդական ֆեդերացիան կոչ է անում ազատ արձակել Ռագիպ Զարաքօլուին

Կանադայի հայկական երիտասարդական ֆեդերացիան և Արմեն Գարո ուսանողական ասոցիացիան սկել են համատեղ քարոզարշավ` կոչ անելով ազատ արձակել իրավապաշտպան, հասարակական գործիչ և «Բելգե» պարբերականի խմբագիր Ռագիպ Զարաքօլուին:

Իրավապաշտպան, հասարակական գործիչ և «Բելգե» պարբերականի խմբագիրը ձերբակալվել է թուրք օրինապահների կողմից` հոկտեմբերի վերջին հակաահաբեկչակա օպերացիայի շրջաակներում: Նա մեղադրվում է քրդական հակակառավարական կազմակերպություններին աջակցելու մեջ:

Զարաքօլուն հայտնի է ցեղասպանության վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպես նաև Թուրքիայի տարածքում բնակվող փոքրամասնությունների իրավունքների ապաշտպանության գործունեությամբ: