Այսօր Երեւանում սկսվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տնտեսական համագործակցության հարցերով ենթակոմիտեի երրորդ նիստը: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, նիստի մասնակիցները կքննարկեն Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, շուկայի հասանելիության, պետգնումների, մտավոր սեփականության իրավիճակը: Նիստի ընթացքում կքննարկվեն նաեւ գործարար եւ ներդրումային մթնոլորտին, բանկային եւ հարկային բնագավառներին եւ Հայաստանում Եվրամիության առեւտրի պալատի գործունեությանն առնչվող հարցեր: