Միչիգանի Դիրբորնի համալսարանի հայագիտության կենտրոնը լույս է ընծայել ֆրանսահայ հեղինակ Նիկողոս Սարաֆյանի «Վենսենի անտառը» երկի անգլերեն թարգմանությունը:
Ֆրասնալեզու հանրության մեջ գիրքը մեծ տարածում ունի: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1947 թ-ին հայերեն լեզվով: Այն թարգմանել է Քրիստոֆեր Ադամյանը, գրքի ներածականի հեղինակն է պրոֆեսոր Մարկ Նշանյանը:
Գրքի միջոցով հեղինակն ընթերցողին ծանոթացնում է Հայոց ցեղասպանության հետևանքների մասին: Գրքի թարգմանիչ, նյույորքաբնակ Քրիստոֆեր Ադամյանը գրող է և ռեժիսոր, «Վենսենի անտառը» գիրքը նրա առաջին թարգմանչական աշխատանքն է:
Այն հրատարակվել է Միչիգանի «Աճեմյան» հիմնադրամի կողմից, Ռոբերտ Աճեմյանի հիշատակին: Գիրքը հասանելի է ինչպես գրախանութներում, այնպես էլ ինտերնետ խանութներում:
Նիկողոս Սարաֆյանը ապրել է Փարիզում 1923-1972 թթ-ը: Եղել է ֆրանսահայ գրողների «Մենք» ակումբի անդամ:
Ակումբի անդամներն իրենց նույնանուն պարբերականով և առանձին հրատարակված գեղարվեստական այլ գործերով փորձեցին հայ ինքնությունը վերակերտել եւ վերասահմանել սփյուռքում, նոր պայմաններում։






