Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) ողջունել է Հայաստանի արդարադատության նախարարությանն փետրվարի 14-ի որոշումը ՍԴՀԿ 8-րդ համագումարում ընդունված կուսակցության կանոնադրության նոր խմբագրությունն ու համագումարում ընտրված նախագահ Գևորդ Պերկուպերկյանի լիազորություններն ընդունելու մասին:
«Գոհունակությամբ տեղեկացանք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գործակալությունը, իր 2012թ. փետրվարի 14-ի որոշումով գրանցել է ՍԴՀԿ 8-րդ համագումարում ընդունված կուսակցության նոր խմբագրությանբ կանոնադրությունը ճանաչել այնտեղ ընտրված նոր վարչության լիազորությունները, ընկեր Գևորգ Պերկուպերկյանի ատենապետությամբ:
ՍԴՀԿ Կենդրոնական Վարչությունը ողջունում է ՍԴՀԿ հայաստանյան կառույցի վերադարձը համահնչակյան ընտանիք և մաղթում, որ երկու տարվա ընդմիջումից հետո, կուսակցությունը նոր եռանդով ու ավյունով կլծվի լիարժեք քաղաքական գործունեության, ի սպաս դնելով իր քաղաքական հարուստ փորձն ու գաղափարական հիմունքները մայր հայրենիքի բագավաճման ու վերելքի գործին:
Այս առիթով, հույս ենք հայտնում, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հաստատակամ կմնա իր վերջին որոշման վրա ու համաձայն օրենքի ոգուն ու տառին հետամուտ կլինի, որ իրավատիրոջը վերադարձվեն կուսակցության դրոշը, զինանշանը, կնիքը, պետական գրանցման վկայականը, արխիվն ու գույքը»,-ասվում է կուսակցության մամլո հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՍԴՀԿ նախորդ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը նախօրեին դիմում է ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել փաստաթղթերի կեxծման առնչությամբ: Այդպես է Լյուդմիլա Սարգսյանը բնութագրել ՍԴՀԿ տեղի ունեցած իրադարձությունները, երբ կուսակցության շարքերից հեռացված Գևորգ Պերկուպերկյանը ներկայացավ որպես կուսակցության նախագահ:






