AM
6 Մարտ 2012 - 07:51 AMT

Լոնդոնի «Տեյտ մոդեռն» պատկերասրահը գնել է Այ Վեյվեյի ճենապակյա «արևածաղկի սերմերը»

Լոնդոնի «Տեյտ մոդեռն» պատկերասրահը գնել է չինացի նկարիչ և դիսիդենտ Այ Վեյվեյի ճենապակյա արևածաղկի սերմերը:

Պատկերասրահը ձեռք է բերել արհեստական 100 մլն սերմերից 8 մլն, որոնք ցուցադրված էին պատկերասրահում որպես ինստալյացիա 2010թ.: Այցելուներին առաջարկվում էր քայլել դրանց վրայով՝ աստիճանաբար այն վերածելով ճենապակյա փոշու:

Այն ժամանակ այդ ցուցադրությունը սկանդալ առաջացրեց՝ դահլիճը փակեցին այցելուների համար, քանի որ այդ փոշին կարող էր աստմայի նոպա առաջացնել այցելուների մոտ:

Արդյունքում ցուցադրության մի մասը ցուցադրվեց բուրգի ձևով դահլիճի հատակին, թանգարանը գնեց այն հետագայում, իսկ մնացած 92 մլն սերմերը վերադարձրեց նկարչին: