Մարտի 5-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում փակվեց «Արմմոնո» մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի փակման ներկայացումն էր Զարուհի Խաչատրյանի «Ես կորցրել եմ իմ ձայնը» բեմադրությունը:
«Արմմոնո» մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնը բացվեց փետրվարի 29-ին` Ռեգիմանտաս Ադոմայտիսի հեղինակային երեկոյով: Փառատոնին մասնակցեցին մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ, դերասաններից մի քանիսը փառատոնի շրջանակում վարպետության դասընթացներ անցկացրեցին Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողների համար: «Արմմոնո»-ն առաջին անգամ անցկացվել է 2002 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, տնօրենը` Մարիաննա Մխիթարյանը:






