«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը պետք է պատասխանատու լինի իր ընտրացուցակի և մեծամասնականի պատգամավորների համար: Նա նշել է, որ ՀՀԿ-ն փաստորեն միակ քաղաքական ուժն է, որը դեմ է անցմանը 100-տոկոսանոց մեծամասնական ընտրակարգին և չի կարող բացառել գործարարների առկայությունը ԱԺ-ում:
Փետրվարի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցավ 100-տոկոսանոց ընտրակարգին անցնելու վերաբերյալ օրինագծի քվեարկությունը:
Կողմ քվեարկեց 30 պատգամավոր, դեմ՝ 56-ը:
«Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները 2011թ. դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ հորդորել են անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Նախաձեռնությունը ստացել է ՀԱԿ ու մի շարք ընդդիմադիր ուժերի աջակցությունը:
Հունվարի 26-ին կոալիցիոն ԲՀԿ-ն ընդդիմադիր ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների հետ դիմեց ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին՝ խնդրելով խորհրդարանական լսումներ կազմակերպել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ:






