AM
6 Մարտ 2012 - 09:39 AMT

Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» դաշինքի հարցը կորոշվի մարտի 18-ին

Ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի խոսքով, ընտրություններին «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» դաշինքի հարցը կորոշվի մարտի 18-ին` կուսակցության համագումարի ընթացքում: Ընդ որում, ինքը Մարտիրոսյանը կոնկրետ չի պատասխանել, արդյոք ինքը կողմ է միությանը, թե ոչ: Նա նաև մեկնաբանել է Արարատ Զուրաբյանի հայտարարությունը, ով համոզմունք է արտահայտել միության մասին, իսկ հայտարարությունը հետագայում ներկայացվել է որպես անհատական կարծիք: Մարտիրոսյանը չի բացառել, որ դաշինք կարող է և չլինել:

Մարտի 2-ին «Ժառանգության» համագումարին «Ազատ դեմոկրատների» անդամ Արարատ Զուրաբյանը լրագրողներին հայտարարել է, որ երկու կուսակցություններն էլ կայանալիք ընտրություններին կմասնակցեն միավորված և մնացել է դա պաշտոնապես ձևակերպել: