AM
6 Մարտ 2012 - 12:11 AMT

Պուտինի ընտրվելով հայ-ռուսական հարաբերություններում զգալի փոփոխություններ չեն սպասվում

Մենք զգալի փոփոխություններ չենք ակնկալում Ռուսաստանի քաղաքականության մեջ ինչպես հայ-ռուսական հարաբերությունների շրջանականերում, այնպես էլ ԱՊՀ, Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Աստանա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: «Առաջնորդությունը փոխվել է, բայց քաղաքական կաբինետի բովանդակությունը, ըստ էության, նույնն է մնացել»,- հայտարարել է Մարկարովը:

Նրա կարծիքով, հարաբերությունները կշարունակեն ակտիվ զարգանալ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի շրջանակներում: Միաժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն պետական այցով հրավիրվել է Հայաստան: