Հանրահայտ ռուս դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովի մոտ սրտի կաթված է եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դերասանն ունի շաքարային դիաբետ և նա հիվանդանոցում էր գտնվում: Նրա ոտնաթաթի մի մասը կտրված է եղել: Ինսուլտը նա հենց հիվանդանոցում է տարել: Ներկայումս դերասանի առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Պորոխովշչիկովը 72 տարեկան է: Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կապիտան Նեմո», «Պրոֆեսոր Դոուելի կտակը» և այլն:






