AM
7 Մարտ 2012 - 05:26 AMT

ՀՀԿ-ն ավարտել է իր նախընտրական ծրագրի քննարկումը մարզերում

Հայաստանի վարչապետ, ՀՀԿ գործկոմի գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ նախընտրական ծրագրի շրջանակներում մարտի 6-ին հանդիպել է Գյումրիի կուսակիցների, հասարակական ակտիվի ու մտավորականության հետ: Վարչապետը հանդիպմանը նշել է, որ ՀՀԿ գործադիր մարմինը որոշել է, որ նախընտրական ծրագիր պետք է կազմվի մարզերում կուսակցական ակտիվի հետ հանդիպումների հիման վրա: Իր հերթին հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը հավելել է, որ տեղերում մարդիկ առավել ջանադրաբար կլծվեն այդ ծրագրի իրագործմանը, քանի որ դա կլինի «իրենց ծրագիրը»:

Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը կուսակիցներին պատմել է ՀՀԿ կատարած աշխատանքի մասին, գերակայությունների մասին, մասնավորապես արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ու անվտանգության ապահովման գործում, ընդդդիմության հետ երկխոսության հաստատման ու երկրում հանդուրժողականության մթնոլորտի հաստատման համար: Ըստ վարչապետի, առաջիկա ընտություններում կուսակցության գերակայությունների թվում է լինելու բարեփոխումների իրականացումը բոլոր ոլորտներում, մասնավորապես, պայքարը ազքատության դեմ, կենսամակարդակի բարձրացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը:

Վարչապետը հատուկ ուշադրություն է դարձել սոցիալական ծրագրերին կրթության ու առողջապահության ոլորտներում:

Ըստ նրա, գումարի բացակայությունը չպետք է խոչընդոտի անապահով ընտանիքների երեխաների կրթմանը: Անապահով շերտերը կարող են բուժվելու հնարավորություն ստանալ՝ սրտանոթային ու օնկոլոգիական հիվանդությունների դեպքում:

Հատկապես ներկաներին ոգևորեց վարչապետի հայտարարությունը որոշ պետմարմիններ Երևանից մարզեր տեղափոխելու մասին, մարզերի հավասար զարգացում ապահովելու նպատակով:

Վարչապետը հավաստիացրեց նաև, որ աղետի գոտում ավարտին կհասցվի անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը:

Հանդիպման ավարտին վարչապետը, ինչպես նաև նրան ուղեկցող կրթության ու ֆինանսների նախարարներ Արմեն Աշոտյանն ու Վաչե Գաբրիելյանը պատասխանեցին գյումրեցիների հարցերին:

Գյումրիում կայացած հանդիպումով ավարտվեց նախընտրական ծրագրի քննարկումը մարզերում: