Մոսկվայում հայտարարվել են Նիկա՝ Կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի մրցանակի թեկնածուները: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են հինգ ֆիլմեր՝ Անդրեյ Զվյագինցևի «Ելենան», Պյոտր Բուսլովի «Վիսոցկի: Շնորհակալություն, որ ողջ եմ», Անդրեյ Սմիրնովի «Կար-չկար մի կին», Սերգեյ Լոբանի «Շապիտո շոուն» և Սլավա Ռոսսայի «Սիբիր: Մոն ամուր»:
«Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում պատվավոր պարգևը կհանձնվի Օլեգ Բասիլաշվիլիին, հաղորդում է Ինտերֆաքսը:






