AM
7 April 2003 - 18:39 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՉԿԱՆ ԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ չկան լուրջ տարաձայնություններ եւ երկու երկրների հարաբերությունները երկկողմ ու բազմակողմ ուղղություններով դրական են զարգացում: Դա այսօր Երեւանում կայացած հանդիպման ընթացքում հաստատել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ու Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լյու Գուչանը: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները նշել են, որ բավականին լավ է զարգանում նաեւ հայ-չինական համագործակցությունը առեւտրատնտեսական, գիտության ու տեխնիկայի, կրթության ու մշակույթի բնագավառներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը: