AM
8 Մարտ 2012 - 09:51 AMT

Ցանկանում են հայ կանանց լինել միշտ գեղեցիկ, կարևոր և երբեք չդադարեցնել պայքարը

(?)Ի՞նչ կմաղթեիք հայ կանանց այս տոնական օրը:

(!)Ես մեր կանանց կմաղթեի, որ կարողանան միշտ գեղեցիկ և կարևոր լինեն և երբեք չդադարաեն պայքարել: Պայքարել ոչ թե տղամարդկանց դեմ, ոչ թե ինչ-որ սուբյեկտի, այլ պարզապես որպեսզի կյանքում երբեք չկորցնեն պայքարելու ունակությունը, որպեսզի կարողանան դրսևորել իրենց և կարևոր լինեն: Պայքար ասելով ես դա եմ հասկանում:

(?)Ո՞րն է մարտի 8-ին Ձեր ստացած ամենահիշարժան նվերը:

(!)Ամենահիշվող նվերը չեմ կարող հիմա այստեղ ասել (ժպտալով): Սակայն կարող եմ ասել, որ ամեն տարի բազմաթիվ ծաղիկներ, փոքրիկ նվերներ եմ ստանում, դա միանշանակ:

(?)Մոտենում են խորհրդարանական ընտրությունները. Ձեր կարծիքը քաղաքականությանը` հայ կանանց ներգրավվածության մասին:

(!)Կարծում եմ, որ բոլոր արժանի կանայք, ովքեր դերակատարություն ունեն պայքարում, քաղաքականությունում, ովքեր մտահոգված են երկրի ապագայով, և այդ մտահոգության շնորհիվ կարողացել են իրենց դրսևորել հասարակական շարժումներում, կարծում եմ որ արժանի կերպով կգնահատվեն և կներկայացվեն Ազգային ժողովում: Սակայն ցանկալի է, որ դա տեղի ունենա ոչ թե քանակության, այլ որակի հաշվին: