AM
9 Մարտ 2012 - 11:18 AMT

Լիոնում ընթանում է մուլտիպլիկացիոն ֆիլմերի ավանդական ամենամյա տոնավաճառ՝ Cartoon Movie

Ֆրանսիական Լիոնում տեղի է ունենում է մուլտիպլիկացիոն ֆիլմերի ավանդական ամենամյա տոնավաճառ՝ Cartoon Movie: Այստեղ կրկին հավաքվել են եվրոպական անիմացիոն արդյունաբերության հարյուրավոր պրոֆեսիոնալներ, ովքեր ֆինանսավորում են փնտրում ապագա նախագծերի համար, մյուսները՝ արդեն պատրաստի աշխատանքները տարածողների, երրորդները՝ արտասահմանյան գործընկերների:

Ֆորումը ստեղծվել է 1999-ին գերմանական Պոտսդամում, բայց արդեն չորրորդ անգամ տեղի է ունենում Լիոնում: Այս անգամ ծրագրում ընդգրկված են 55 նախագծեր 18 եվրոպական երկրներից: