AM
10 March 2012 - 07:10 AMT

Ամերիկացիները վերադարձրել են Հունաստանին երկրից անօրինական դուրս բերված երեք թանգարանային նմուշներ

Լոս Անջելեսի Գետտի թանգարանը Հունաստանին վերադարձրել է երեք անտիկ նմուշներ, որոնք անօրինական կերպով դուրս են բերվել երկրից մի քանի տասնյակ տարի առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ցուցանմուշներն իրենցից ներկայացնում են շիրմաքանդակի երկու կտորներ, երրորդ կտորը գտնվում է Աթենքի թանգարանում: Նմուշը թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դարին և համարվում է անտիկ դպրոցի գլուխգործոցներից մեկը:

Երկրորդ նմուշը շիրմաքարի մարմարե կոթող է:

Հնությունների վերադարձը հնարավոր է դարձել անցած տարվա սեպտեմբերին Հունաստանի մշակույթի նախարարության և Գետտի թանգարանի միջև ստորագրված համագործակցության մասին արձանագրության շնորհիվ: