Մարտի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր աշխատանքն է սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 13-րդ համագումարը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ՀՀԿ հերթական համագումարը բացել է Հայաստանի նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
1833 կուսակցության պատվիրակներից համագումարին մասնակցում է 1801 պատվիրակ: 13-րդ համագումարի մասնակիցներին օրհնել է ՀԱԵ Արարատյան թեմի առաջնորդ տեր Նավասարդ Կճոյանը:






