2012-ի ապրիլի 24-ին Մոսկայի Պետական էստրադային թատրոնում Never again նախագծի շրջանակներում տեղի է ունենալու Ֆլորա Մարտիրոսյանի մենահամերգը, հաղորդում է թատրոնի կայքը:
«Մոսկվայում համերգն ինձ համար շատ կարևոր է: Ես վաղուց ելույթ չեմ ունեցել Մոսկվայում, շատ սպասում եմ իմ հանդիսատեսի հետ այդ հանդիպմանը հատկապես Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Ինձ համար մեծ պատիվ է հարգել զոհերի հիշատակը գեղեցիկ հայկական երգերով և կենսահաստատ երաժշտությամբ իմ մոսկվացի հայրենակիցների և ռուս ընկերների շրջապատում»,- ասել է երգչուհին:
Համերգի համար պատրաստվում է հատուկ ծրագիր, կառուցվում են հատուկ դեկորացիաներ, փորձեր է անում պարային խումբը, պլանավորվում է բեմի հետքրքրիր լուծում, որակյալ ձայն, լույս, հատուկ էֆեկտներ: Ծրագրրի բեմադրությունը և մթնոլորտն անսովոր են երգչուհու համար, բայց նրա համար հետաքրքրիր է արդյունքը, որտեղ նրա երգերը հնչեպու են իր համար նոր, անսովոր ձևով:
Համերգային ծրագրի շրջանակներում հանդիսատեսին ներկայացվելու է «Կանգ առեք, մարդիկ» ֆիլմը: Ֆիլմի նկարահանվել է Ժիրայր Դադասյանի կողմից Ֆլորա Մարտիրոսյանի և Մայքլ Սթոունի (պոետ-երգիչ, Շերոն Սթոունի հարազատ եղբայրը) աջակցությամբ: Միջոցառումից առաջ դահլիճի նախասրահում կազմակերպվելու է ցուցահանդես՝ նվիրված Ցեղասպանության թեմային:
2011-ի նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսում «Գիբսոն» ամֆիթատրնում կայացել է Never again շարքի առաջին գալա-համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս համերգը միայն սկիզբն էր, ակցիան շարունակվելու է մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակ: Համերգին մասնակցել են անվանի երգիչներ Սթիվի Ուանդերը, Մալինա Մոյը, Ալեքսիա Վասիլեուն, Էրիկ Բենետը: Ֆլորա Մարտիրոսյանը, ով կազմակերպել էր համերգը, ստացել է հատուկ շնորհակալագիր ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանից հայկական սփյուռքի համար հատուկ և անգնահատելի աշխատանքի համար:
Հայաստանի կողմից բեմադրական մասի ղեկավարը լինելու է Երևանի Մնջախաղի պետական թատոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, իսկ ամերիկյան կողմից՝ Սայլենս Ուայթը:






