ԱՄՆ-ն վերացրել է Իրաքի հարեւան մի շարք երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Հնդկաստանի, Պակիստանի եւ Տաջիկստանի համար զենքի մատակարարման սահմանափակումները: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան «Բոստոն գլոբ» թերթը, Սպիտակ տանը գտնում են, որ Իրաքում ընթացող պատերազմը պետք է ծառայի որպես «ամերիկյան սպառազինության եւ ռազմական հրամանատարության համակարգի գովազդ»: Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, այդպիսով Վաշինգտոնը ձգտում է ստեղծել եւս մի շուկա այդ տարածաշրջանում զենքի առեւտրով զբաղվելու համար: