AM
10 Մարտ 2012 - 11:18 AMT

Երևանի կամերային երգչախումբը Մոսվայում կմասնակցի Զատկի փառատոնին

Երևանի կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան) ելույթ կունենա 11-րդ մոսկովյան Զատկի փառատոնում: Ինչպես հաղորդում է փառատոնի պաշտոնական կայքը, Հայաստանի երգչախումբն ապրիլի 20-22-ը երեք համերգ կտա:

Երաժշտական ֆորումի հանդիսավոր բացումը կկայանա ապրիլի15-ին Կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, որտեղ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Վալերի Գերգիևի ղեկավարությամբ կկատարի Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները: