AM
12 Մարտ 2012 - 06:05 AMT

Հունիսին կմեկնարկեն «Քնած գեղեցկուհու» նոր վարկածի նկարահանումները

«Դիսնեյ» կինոստուդիան 2012թ. հունիսին Լոնդոնում կսկսի «Քնած գեղեցկուհու» նոր վարկածի նկարահանումները, հայտնում է Heat Vision-ը:

Նախագիծը մտահղացվել էր դեռ 2009թ.: Ֆիլմը քնած գեղեցկուհու մասին հեքիաթի նոր վարկածը կլինի, սակայն, այս անգամ իրադարձությունները կներկայացվեն չար թագուհու տեսակետից: Թագուհու դերը կկատարի Անջելինա Ջոլին:

Սա առաջին դերը կլինի Ջոլիի համար վերջին մի քանի տարում: Նրա վերջին ֆիմլերը՝ «Սոլտն» ու «Զբոսաշրջիկը» էկրաններ են դուրս եկել 2010թ.: 2011թ-ին Ջոլին առաջին անգամ հանդես եկավ որպես կինոռեժիսոր, նկարահանելով «Արյան ու մեղրի երկրում» ֆիլմը:

Ֆիլմի ռեժիսորը կլինի Ռոբերտ Սթրոմբերգը, սա նրա ռեժիսորական դեբյուտը կլինի: