AM
12 Մարտ 2012 - 08:04 AMT

Մարտի 13-ին բացվելու է Բաբաջանյանի անվան քոլեջի մեծ դահլիճը

Մարտի 13-ին տեղի է ունենալու Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի մեծ դահլիճի բացումը, ինչպես նաև «Մեր երգը Ձեզ, սիրելի´ կանայք և աղջիկներ» խորագրով տոնական համերգը՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։ Համերգին ելույթ են ունենալու քոլեջի սաները՝ ժողովրդական երգեցողության բաժնի դասախոս Սամվել Ավետիսյանի ղեկավարությամբ, կոնցերտմայստեր՝ Լիլիթ Զաքարյան։

Միջոցառումը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը